Հնագույն մասնագիտության ներկայացուցիչը` Սանկտ Պետերբուրգից, օրալ սեքսի ժամանակ շնչահեղձ է եղել` խեղդվելով պահպանակից։ Այս մասին հաղորդում են տեղական ԶԼՄ–ները` հղում անելով դատաբժշկական փորձագետներին։ Ըստ լրատվամիջոցների, սեքս-ծառայություն մատուցելուց հետո, անուշադրության հետևանքով, մարմնավաճառը կուլ է տվել պահպանակը, որը փակել է շնչուղիները։ Աղջիկը խեղդվել է նախքան շտապօգնության ժամանումը։
Նշվում է, որ օրինապահները դժվարություններ են ունեցել մահվան պատճառը որոշելիս։ Սկզբում ենթադրել են, որ նրան սպանել է սեքսուալ մոլագարը։ Սակայն հերձման արդյունքում հանգուցյալի կոկորդում հայտնաբերվել է ճմրթված պահպանակը և պարզ է դարձել, որ մահը դժբախտ պատահարի արդյունք է։
shabat.am