25-ամյա Հարրի Ուզոկին՝ նիգերիական ծագմամբ բրիտանական մանեկենը, սպանվել է լոնդոնյան փողոցներից մեկում: Անցյալ շաբաթ (հինգշաբթի օրը) երիտասարդին կպել են երկու տղաներ, տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հարձակվողներից մեկը դանակով հարվածել է Հարրիին:
Ըստ life.ru-ի, լոնդոնյան ոստիկանության դետեկտիվ Բևեռլի Քոֆին հայտարարել է. «Մենք համարում ենք, որ հանցագործության կատարմանը գործի է դրվել մի քանի մարդ, սակայն մենք դեռևս աշխատում ենք դեպքի հանգամանքներն ու հնարավոր շարժառիթը պարզելու ուղղությամբ: Սպանությունից անմիջապես հետո, տաք հետքերով, ձերբակալվել է 27 և 28 տարեկան երկու տղամարդ: Այժմ նրանք կալանքի տակ են վերցվել»:
Հարրին աշխատում էր Premier Model Management մոդելային գործակալությունում, որը նշանավոր է դարձրել Նաոմի Քեմփբելլին ու Կլաուդիա Շիֆֆերին: