9-ամյա տղան մահացել է այն բանից հետո, երբ մայրը կապել է նրան ու հինգ ժամ ծեծել նրան ձյան մեջ իր բջջային հեռախոսը կորցնելու համար: Մինգմինգ անվամբ (ազգանունը չի ճշտվում) երեխային վերջին անգամ ողջ տեսել են, երբ նա վերելակի մեջ խաղում էր սմարթֆոնով, հաղորդում է Mirror-ը:
Ըստ երեխայի պապի, ողբերգության օրը, որը տեղի է ունեցել Ցզյանսու չինական գավառում, թոռը փողոց է դուրս եկել՝ ձյան մեջ խաղալու, սակայն ընկել է, և հեռախոսը դուրս է ընկել գրպանից:
«Մինգմինգն եկավ ինձ մոտ: Նա ասաց. «Պապիկ, ես խաղում էի ձյան մեջ և կորցրեցի իմ հեռախոսը»: Ես նրա հետ միասին փնտրեցի այն, սակայն մենք այդպես էլ ոչինչ չկարողացանք գտնել»,- ասել է պապը:
Երբ տղան եկել է տուն, մայրը կապել է նրա ձեռքերն ու ոտքերը, որպեսզի նա չկարողանա փախչել պատժի ժամանակ: Հաջորդ հինգ ժամվա ընթացքում կինը ծեծել է որդուն փայտով: Հաջորդ օրը Մինգմինգին գտել են իր ննջասենյակում մահացած: Մի քանի ժամ դրանից առաջ նա ասել է իր մորը. «Ես այլևս չեմ ուզում քեզ տեսնել»:
«Ես շատ չարացել էի: Եվ նա հարկ եղած ձևով չէր կատարել տնային աշխատանքը, այդ պատճառով ես խփեցի նրան փայտով»,- ասել է մայրը:
Հարևանները պատմել են, որ ուրիշ մարդկանց ներկայությամբ զոհվածի մայրը սիրալիր կին էր, սակայն որդու ներկայությամբ դառնում էր պայթյունավտանգ: Մինգմինգի հեռախոսը գտել են երկու օր անց, երբ ձյունը հալվել էր: