Մարսելի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ, Կոմիտաս վարդապետ Հովնանյանը արդեն չորս տարուց ավելի է Հայաստանում է բնակվում, եւ ֆրանսիական պետհամարանիշերով ավտոմեքենա է վարում:
armtimes.com-ը գրում է, որ Կոմիտաս վարդապետը հայտնի է իր հակաեվրոպական հայացքներով, նա իր ավտոմեքենան բերել է եվրոպական երկրից՝ Ֆրանսիայի Մարսել քաղաքից, եւ, կարծես թե, դժվարությամբ էլ հրաժարվում է եվրոպական համարանիշերից:
Ինչպես կայքին փոխանցեցին ԿԱ ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից օտարերկրյա պետհամարանիշերով ավտոմեքենան Հայաստանում այդ համարանիշերով կարող է շահագործվել մեկ տարուց ոչ ավելի: Եթե տվյալ անձն օտար երկրի քաղաքացի է եւ նախընտրում է սահմանված ժամկետից երկար մնալ ՀՀ-ում, այս դեպքում նախքան ժամկետը, այսինքն՝ մեկ տարին լրանալը, դիմում է գրում ժամկետը երկարաձգելու համար:
Քաղաքացին դիմումի միջոցով կարող է ժամկետը երկարացնել եւ այլ երկրի պետհամարանիշերով մնալ երկու տարուց ոչ ավելի: Կոմիտաս վարդապեպը 760 BOB 13 համարանիշերով ավտոմեքենան Մարսելից բերել է 2014-ին, նույն մեքենան այդ ժամանակ ջարդուփշուր էր արվել:
Կոտրել էին մեքենայի ապակիները, վնասել որոշ աքսեսուարներ, գողացել նվագարկիչը, մեքենայում թողնելով մի գրություն, որտեղ նշված է եղել. «Որտեղ քոնը կասես, էնդեղ էլ Բարդակչյանինը»: Դեպքը տեղի էր ունեցել Երեւանի Ավետարանական Եկեղեցու հովիվ Վերապատվելի Լեւոն Պարտակչյանի՝ Կոմիտաս վարդապես Հովնանյանի դեմ կատարած հայտարարությունից որոշ ժամանակ անց»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: