Առաջին ալիքի եթերում փետրվարի 3-ից կմեկնարկի «Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանը, որի ընթացքում էլ կորոշվի «Եվրատեսիլ 2018»–ին Հայաստանի ներկայացուցչի անունը։ Նախագծին մասնակցում է 20 երգիչ-երգչուհի։ Մարիամ Պետրոսյանը Tert.am Life–ին պատմել է, որ ներկայանալու է «Fade» կոչվող երգով, որի հեղինակը հենց ինքն է։ Մարիամի երգի պրեմիերան կկայանա հունվարի 18–ին։ Նրա խոսքով` առաջին հերթին իրեն գրավել է նախագծի նոր ձևաչափը, որը հնարավորություն է տալիս ներկայանալու ոչ միայն որպես երգիչ, այլև որպես երգահան։ Երգի հիմնական գաղափարը ներքին վախերից ձերբազատվելն է։
Մարիամն արդեն ունի որոշակի պատկերացում ու կանխատեսումներ՝ կապված մրցույթի զարգացման հետ։ «Նման նախագծերը հիմնականում անկանխատեսելի են լինում, բայց ես արդեն ինքս ինձ համար կազմել եմ այն մասնակիցների ցուցակը, որոնք կհայտնվեն եզրափակչում»,– ասաց նա, սակայն անուններ նշել չցանկացավ։
Ամբողջությամբ՝ life.tert.am