Ինչպես հաղորդում է Дождь-ը, ՌԴ ԳԱ աշխատակից, աստղագետ Դմիտրի Չուլկովը ձերբակալվել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից:
Նա էժան ավիատոմսով գնացել է Բաքու և հունվարի 3-ին դուրս գալով Ադրբեջանի մայրաքաղաքից, մեկնել է Գանջա (Գանձակ,– խմբ.): Հունվարի 6-ից նրա մասին ոչ մի տեղեկություն չի եղել:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, պատճառը կարող է հանդիսանալ նրա այցելությունը Գանջա, որտեղ, իբր նա հատել է հատուկ պահպանվող տարածքի պարիսպը:
Նշվում է նաև, որ գիտնականը վերջերս այցելել է Հայաստան, որը նույնպես կասկածների առիթ է հանդիսացել ադրբեջանցիների համար: Նա հնարավորություն է ունեցել կապի դուրս գալ հարազատների հետ, ասել է, որ իրեն կերակրում են, չեն ծեծում: ՌԴ պաշտոնական ներկայացուցիչը հարազատներին տեղեկացրել է, որ աստղագետը շուտով կկարողանա վերադառնալ տուն:
tvrain.ru