«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դարձյալ անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին:
«Մխիթարյանը մեր խաղացողն է, և ես կարող եմ խոսել նրա մասին: Նա ունի մեզ առաջարկելու շատ բան: Արդյո՞ք հնարավոր է, որ նա հեռանա թիմից. այո, հնարավոր է: Տրանսֆերային պատուհանը բաց է: Ես ունեմ 22 ֆուտբոլիստներից բաղկացած կազմ և ցանկանում եմ պահպանել այն:
Ես հնարավորություն չեմ տալիս Մխիթարյանին, քանի որ ունեմ այդ դիրքում հանդես եկող բազմաթիվ խաղացողներ: Մխիթարյանը միակն է, որի առջև բացել եմ խաղալու դռները, քանի որ նա, իսկապես, շատ տաղանդավոր է»,- մարզիչի խոսքը մեջբերում է express.co.uk-ը:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը չէր հայտավորվել «Սթոք Սիթիի» դեմ Անգլիայի առաջնության 23-րդ տուրի խաղին (3:0): Մոուրինյոն բացատրել էր, որ նման որոշում է կայացրել, քանի որ հայ կիսապաշտպանի ապագայի հարցում հստակություն դեռ չկա: