Վարորդները բողոքի ակցիա են անցկացնում`փակելով Հարավ-Արեմտյան թաղամասի Րաֆֆու փողոցը: Հարավ-արևմտյան թաղամասի մի քանի երթուղային գծերի վարորդներ այսօր վաղ առավոտից աշխատանքի դուրս չեն եկել:
Գործադուլի առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հետ, ով նշեց, թե այս պահին բողոքի դուրս եկած վարորդների երթուղիները սպասարկողների հետ հանդիպման է:
«Մեր հիմնական նպատակն է նրանց աշխատանքի ուղարկել, գործադուլ չէ, գործադուլ կլինի այն ժամանակ, երբ քաղաքի ամբողջ երթուղու վարորդները դուրս գան. եթե երթուղիներն աշխատում են մի քանի վարորդ են բողոքում, դա գործադո՞ւլ է: Վարորդները դժգոհում են գազի թանկացումից… թողեք աշխատեմ», – նշեց նա:
Նավասարդյանը նաև հավաստիացրեց, որ հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացման խոսակցություն չկա և չի կարող քննարկվել. «Վարորդները դժգոհում են գազի թանկացումից, նրանք չեն դժգոհում ուղեվարձի սակագնից և չեն պահանջում ուղեվարձը թանկացնել»:
Սյունէ Համբարձումյան