Ադոլֆ Հիտլերին պատկանող Mercedes-Benz 770K Grosser Offener Tourenwagen ավտոմեքենան ԱՄՆ-ում աճուրդի է հանվելու, փոխանցում է RT-ը:
Փոխադրամիջոցը ստեղծվել է գերմանացի առաջնորդի հատուկ պատվերով: Այդ մեքենայով նա 1940 թվականին բացել է Ֆրանսիայի նկատմամբ հաղթանակին նվիրված բեռլինյան շքերթը: