
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի խոսքով՝ փորձում են պարզել՝ Ստամբուլում մանկական պոռնոգրաֆիայի տարածման մեղադրանքով ձերբակալված Հայաստանի քաղաքացու մասին տարածվող տեղեկատվության ճշմարտացիությունը:
«Բարդություններ կան կապված դիվանագիտական հարաբերությունների բացակայության հետ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացու ձերբակալման մասին տեղեկատվությունը տարածել է թուրքական Hurriyet Daily News պարբերականը: Թերթի տեղեկություններով` ձերբակալված հայաստանցին 24 տարեկան է, Ստամբուլի «Ջերահփաշա» համալսարանի բժշկության ֆակուլտետի ուսանող: