Դերասան Գրեգորի Պեկը ժամանակին եղել է սեքս խորհրդանիշ: Նկարահանվել է անթիվ-անհամար ֆիլմերում, որոնք բազմաթիվ մրցանակներ ու երկրպագուների բանակ են բերել դերասանին:
«Հռոմեական արձակուրդները», քիչ թե շատ կապ ունի մեր թեմայի հետ:
Չէ, ֆիլմն, իրոք, Հռոմում է նկարահանվել և ամենևին էլ հայկական արձակուրդների մասին չէ: Բայց հենց այդ ժամանակահատվածում՝ 1953թ.-ին` նախքան Իտալիա մեկնելը, հանրահայտ դերասանը ծանոթացավ լրագրողուհի Վերոնիկ Պասանիի՝ իր երկրորդ տիկնոջ հետ:
Վերոնիկ Պասանին նախքան իր սիրելի դերասանի հետ հարցազրույց վարելը, մանրամասն ուսումնասիրել էր նրա կյանքը և պարզել, որ դերասանն ունի հայկական արմատներ: Ամուսնությունից հետո Վերոնիկ Պասանին է՛լ ավելի մեծ հետաքրքրություն ցուցաբերեց դեպի Պեկի անցյալը՝ պարզելով, որ ամուսինը հայ է հորական կողմից: Ֆրանսիացի այս կնոջ ջանքերով պարզվեց, որ Գրեգորի Պեկի իսկական ազգանունը Փեքմեջյան է և հենց այդտեղից է հետագայում առաջացել Փեք, իսկ այնուհետև` Պեկ ազգանունը:
Պեղումների ժամանակ պարզվել է, որ հայկական ազգանունների մեջ Փեքմեջյան երբևէ չի եղել: Սակայն ավելի մանրազնին ուսումնասիրությունների շնորհիվ հնարավոր է եղել պարզել, որ Պեկի հայրական տոհմի ներկայացուցիչներն ապրել են Թուրքիայի հայաբնակ վայրերում: Բանն այն է, որ «փեքմեջ» բառը թուրքերեն է և նշանակում է՝ մարդ, որ գինի է վաճառում, այլ կերպ ասած՝ գինեվաճառ:
Այն, որ Թուրքիայում ապրող հայերը թուրքերեն բառերին, հատկապես՝ մասնագիտություն նշանակող բառերին, կցել են «յան» վերջավորությունը, նորություն չէ: Տարօրինակ չէ նաև այն հանգամանքը, որ Թուրքիայում հայերը կարող էին զբաղվել գինեգործությամբ: Համենայն դեպս, հենց ինքը՝ Գրեգորին, հավատացել է այս պատմությանը և իր կյանքի ընթացքում ուսումնասիրել է հայոց լեզուն:
«Փառքի օրերը» ֆիլմում Պեկի խաղընկերը եղել է թատրոնի և բալետի աստղ Թամարա Թումանովան: