Գիտնականները նշել են աղի գլխավոր վտանգը
Advertisement 1000 x 90

Գիտնականները նշել են աղի գլխավոր վտանգը

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ սննդի մեջ չափազանց քանակությամբ աղի գործածումը փոփոխություններ է առաջ բերում աղիների համակարգում, որոնք մարդու ճանաչողական գործառույթների դեգրադացիայի են հանգեցնում: Համապատասխան հետազոտությունը հրապարակված է Nature Neuroscience-ում:

Մասնագետները ցույց են տվել, որ երեք շաբաթվա ընթացքում նատրիումի քլորիդի չարաշահումը հանգեցնում է էնդոթելային ֆունկցիայի խանգարման, ուղեղի արյան հոսքի նվազման և ճանաչողական խանգարումների, բայց չի փոխում զարկերակային ճնշումը:

Գիտնականները նման եզրակացությունենրի են հանգել մկներին դիտարկելու ընթացքում: Ստացված արդյունքները, նշում են հեղինակները, ճիշտ են նաև մարդկանց համար: Մասնագետները նկատել են, որ բարձրաղային սննդակարգի բացասական հետեւանքները վերանալու հնարավորություն են ունեցել կրծողներին սնման նորմալ ռեժիմի վերադարձնելու դեպքում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս օրական գործածել հինգ գրամ աղից ոչ ավելի: Նշվում է, որ մարդու կողմից աղի գործածումն օրական մինչև հինգ գրամ նվազեցումը կարող է տարեկան մոտավորապես 2,5 միլիոն մահեր կանխել: