2015թ. ապրիլին ծնունդով Լատվիայից, 37-ամյա Անժելիկա Գրասվալդը սպանել է իր սիրեկանին՝ միտումնավոր նրա նավակի լուղարկման ժամանակ հանելով դրենաժային անցքի խցանը, գրում է The Sun-ը:
Հետո նա զանգահարել է 911 և հայտարարել ոստիկանությանը, որ իր սիրեկանը խեղդվել է: Ավելի ուշ նա խոստովանել է, որ միտումնավոր է խեղդամահ արել տղամարդուն, քանի որ նա ցանկանում էր զբաղվել սեքսով երեքով:
«Ես ինձ սեղմված էի զգում Վինսենտի հետ հարաբերությունների ժամանակ, իսկ նրա մահը կարող էր երաշխավորել ինձ ապահովագրության գումարներ… Ես ինձ լավ էի զգում՝ իմանալով, որ նա կմահանա: Այդ միտքը թեթևացնում էր իմ կյանքը»,- ասել է Անժելիկա Գրասվալդը:
2015թ. դատարանը լատվիացի կնոջը դատապարտել է չորս տարվա ազատազրկման: Սակայն հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ Անժելիկան խոստովանել է, որ սիրել է Վինսենտին, իսկ որոշ իր խոստովանություններ «իրենից կորզված են եղել քննիչների կողմից»:
Հուլիսին լրացուցիչ քննության արդյունքում դատախազների մոտ կասկածներ են ծագել Անժելիկայի մեղավորության աստիճանի հետ կապված, երբ նա սկսել է խճճվել ցուցմունքների մեջ: Արդյունքում նրանք հաստատել են Անժելիկայի միայն մասնակի մեղավորությունը նրա փեսացուի մահվան մեջ:
2017թ. դեկտեմբերին Անժելիկան ազատ է արձակվել երեք տարվա բանտարկությունից հետո: Այժմ նրա հետ աշխատում են մասնագետներն, ովքեր օգնում են նրան վերադառնալ հասարակությունում նորմալ կյանքին: