Հյուսիսային Կարոլինայում Կրիստինա Տրեդվեյը սպանել է իր յոթամյա որդուն՝ Իսաիին, և երեքամյա դուստր Իլիային, որից հետո ինքնասպան է եղել լույս շաբաթ օրվա գիշերը: 34-ամյա կինը դանակով սպանել է երեխաներին, որոնց մշտապես նկարում էր YouTube-ալիքում իր տեսանյութերի համար, հաղորդում է Metro-ն:
Կրիստինան ներկայացնում էր իրեն որպես մոր, ով սիրում է իր երեխաներին: Նա YouTube-ալիքում տեղադրել է 23 տեսանյութ որդու ու դստեր մասնակցությամբ, որոնց մեծ մասում երեխաները ցուցադրում էին իրենց տաղանդը՝ երգեցողությունը: Ինքը՝ կինը, նույնպես սիրում էր երգել հայտնի կոմպոզիցիաներ, և դա նրա մոտ լավ էր ստացվում:
Տվյալ պահին ոստիկանությունը պարզում է, թե ինչը կարող էր այդպիսի ողբերգության պատճառ լինել: