Եգիպտոսում «տանը մնացած» աղջիկներին ամուսնացնելու նպատակով՝ տղամարդկանց հատուկ վարկեր կտրվեն
Advertisement 1000 x 90

Եգիպտոսում «տանը մնացած» աղջիկներին ամուսնացնելու նպատակով՝ տղամարդկանց հատուկ վարկեր կտրվեն

Եգիպտոսում «տանը մնացած» կանանց զգալի թիվը կրճատելու նպատակով Զարգացման և գյուղատնտեսական վարկերի եգիպտական բանկը որոշել է վարկեր տրամադրել այն ֆերմերներին, ովքեր կհամաձայնեն 2-րդ կամ 3-րդ կինն ունենալ։

Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, բանկի կառավարիչ Մոհսեն Բաթրանը երկրի գյուղնախարարի հետ համատեղ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իր բանկը վարկեր կտա այն ֆերմերներին, ովքեր ցանկանում են 2-րդ կամ 3-րդ անգամ ամուսնանալ։

Նրա խոսքով՝ այդ գումարը կօգտագործվի հարսանեկան բոլոր ծախսերը հոգալու համար։ Ըստ Al-Ahram պարբերականի՝ Եգիպտոսում ամուսնության տարիքից բարձր շուրջ 9 մլն կին կա։



Նման նյութեր