Յակուտիայում հիվանդանոցի վարիչը ծեծել է Իենգրա գյուղի բնակչուհուն, ով եկել էր նկարելու նրա իսկ՝ բժշկի, կողմից հասցված քոթակները: Բուժհաստատությունում միջադեպը տեսագրել է ականատեսներից մեկը: Շրջխորհրդի պատգամավոր Ալեքսանդր Սիլինը տեղադրել է տեսահոլովակը Ցանցում և մեկնաբանել իրավիճակը Վեստի.ռու-ին:
Տուժածի ու բժշկի միջև կոնֆլիկտը տեղի է ունեցել ամանորյա դիսկոտեկի ժամանակ, դեկտեմբերի 31-ին: Նշվում է, որ տղամարդը մենակ չէր ծեծում կնոջն, այլ իրեն ուղեկցող կնոջ հետ: Վեճի պատճառը չի ճշտվում:
Տուժած կինը որոշել է իրեն նեղացնողին կանչել պատասխանատվության և հաջորդ օրը գնացել է վնասվածքների կետ, սակայն այնտեղ հանդիպել է հենց նրա հետ: Տղամարդը նորից է նրան ծեծել: Տեսագրության մեջ լսվում է, թե ինչպես է վարիչը ենթակաների ներկայությամբ սպառնում կնոջը բանտով, «որովհետև շատ կան վկաներ, և նրանք կապացուցեն, որ դու ինքդ ես հարձակվել»: