Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շուշանն իմ ընկերն ա, բայց ելույթը ինձ էլ դուր չի եկել: Չնայած իրեն շատ մոտից ճանաչելով՝ ասեմ, որ էդ ասածը ինքը իրոք զգում ա, ամեն դեպքում բոլորովին դուրս չի եկել: Բայց խնայում եմ մեր հարաբերությունները, հրապարակավ չեմ անդրադառնում տեքստին, հետո առիթ լինի՝ իր հետ առանձին կխոսեմ:
Խնայում եմ նույն կերպ, ոնց խնայել եմ Շուշանին քննադատած տասնյակ այլ ընկերներիս հետ հարաբերությունները ու չեմ անդրադարձել երկակի ստանդարտների կիրառմանը, ֆիզիկական ուղղվածության վիրավորանքներին, երբեմն տխրեցնելու աստիճանի ցինիզմին ու նույնիսկ, չեք հավատա, բայց եղել են դեպքեր՝ տկարամտության ակնհայտ դրսեւորումներին:
Բայց դրա պատճառը ընկերությունը չի, ընկերությունը հետեւանք ա: Պատճառը էն լուսավոր կողմերն են, որոնց շնորհիվ ես իրենց մեջ ընկեր եմ տեսել: Չնայած՝ անխտիր բոլորը ունեն իրենց թերությունները, իմ պես: Ու վստահ եմ՝ շատերն էլ ինձ են խնայել, ինձ, իմ ընտանիքը, իմ հետ հարաբերությունները, իմ միջի դրականը, չնայած գուցե քիչ տականք կամ հիմար էլ ես չեմ եղել որոշ դեպքերում: Չեմ ասում մի ասեք, ձեր գործն ա, ուղղակի Շուշանին անձամբ ճանաչում եմ, խղճիս չի գալիս, որ տեքստերի մի 80 տոկոսը անարդար ա:
Բայց նույնիսկ եթե ձեր կռիվը Շուշանի հետ ա, երեխեքին մի նեղեք, էն էլ Գրիգորի պես լուսավոր երեխուն, որին անձամբ ճանաչում եմ ու սիրում, որ պորճ չի, որ ավտոն տակը 100-ի տակ չի սլանում փողոցներով, որ գիշերները դեպուտատի որդու քարթբլանշը ձեռքին մարդ չի ծեծում հարբած, որ ուղղակի հրաշալի նկարում ա ու դե հիմա տենց ա ստացվել՝ ողնաշարի խնդիր ունի: Հավատացեք, կարա տենց բան լինի, ու կարա նաեւ դա մի որոշ պատճառ հանդիսանա, որ մայրը էդ խղճի ազդեցության տակ խրամատներից դուրս չգա: Կարող ա իմ գրածն էլ մի քիչ պաթետիկ ստացվեց, ներեք ինձ, թե կարաք: Ձեր բոլորի երեխեքին էլ առողջություն»: