37-ամյա Քիմ Քարդաշյանի և 40-ամյա Քանյե Ուեսթի ընտանիքը համալրվել է: Փոխնակ մայրը, որը կրում էր զույգի երեխային, հունվարի 15-ին ծննդաբերել է:
Ինչպես հայտնում է TMZ-ն, կինը, ով լույս աշխարհ է բերել երեխային, ապրում է Սան Դիեգոյում: Հայտնի չէ՝ ծննդաբերությունը տեղի է ունեցել այնտեղ, թե Լոս Անջելեսում, որտեղ ծնվել են զույգի մյուս երեխաները:
Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի երեխաները
Հիշեցնենք, Քիմի ու Քանյեի առաջնեկը՝ Նորթը, 4 տարեկան է, իսկ որդին՝ Սեինթը, 2 տարեկան: Զույգը դեռևս չի հայտնում նորածնի անունը: