Մարդու առաջին հայտնագործությունները / Շարժում / Փոխադրամիջոցների խայտաբղետ աշխարհը…
Աստղագետ Ավետիք Գրիգորյանի ջանքերով գիտատեխնիկական ուղղվածության «Տիեզերք» ակումբներ են գործում Երևանի երկու կրթօջախներում՝ «Քվանտ» վարժարանում և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որտեղ նույն դասընթացը վարում է նրա աշակերտներից մեկը՝ Բյուրականի Աստղադիտարանի ասպիրանտ Լևոն Արամյանը: Նմանատիպ դասընթացների միջոցով, 24 տարի շարունակ, նա անվճար, իր հնարավորությունների սահմաններում՝ փորձում է գիտելիքներ փոխանցել ապագա սերունդներին:
Իր գիտելիքները փոխանցելու և դասընթացը շատերին հասանելի դարձնելու համար նա անգամ գիտահանրամատչելի գիրք է գրել՝ «Դարերի խորքից՝ դեպի Տիեզերք»: «Գիրքը շատ մատչելի է, այն աշակերտին հասցնում է այնպիսի լուրջ ու խորը գիտելիքների, որոնք հասու են համարվում միայն ուսանողների համար»,- ասում է Գրիգորյանը:
Ստորև ներկայացնում ենք տեսադասընթաց, որի հեղինակը Ավետիք Գրիգորյանն է: