«Դեպի Եվրատեսիլ» նախագիծը շարունակում է ներկայացնել մասնակիցների երգերը։ Այս օրերին արդեն հանդիսատեսի դատին են հանձնել առաջին տասը մասնակիցների` Ամալյա Մարգարյանի, Հայկ Կասպարովի, «Նեմրա»-ի, Թամար Կապրելիանի և Սուրեն Պողոսյանի, Սևակ Խանաղյանի, Կամիլի (Արսեն Գրիգորյան), Անգելի, «Ալտերնատիվ»–ի և Տյոմի երգերը, որոնք լայնորեն քննարկվում են։
Նախագիծն այսօր ներկայացրեց հաջորդ հնգյակի` Մհերի, Արման Մեսրոպյանի, Հասմիկ Շիրոյանի, Ժաննա Դավթյանի և Գևորգ Հարությունյանի երգերի պրեմիերաները։ Վաղը սպասվում են վերջին պրեմիերաները։
«Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանը բաղկացած կլինի 3 փուլից՝ նախընտրական, կիսաեզրափակիչ և եզրափակիչ։ Մրցույթի հաղթողին կորոշեն հեռուստադիտողները և միջազգային փորձագետներից կազմված ժյուրին՝ ձայների 50/50 հարաբերակցությամբ։