Tert.am Life-ը շարունակում է ներկայացնել հայկական շոու բիզնեսի ամենաոճային կանանց և տղամարդկանց`ըստ հակառակ սեռի ներկայացուցիչների։ Այս անգամ զրուցել ենք հաղորդավարուհի Լուսինե Բադալյանի` Լուլուի հետ։ Վերջինս նշեց, որ շոու բիզնեսում ոճային տղամարդիկ շատ են։
«Ի տարբերություն աղջիկների տղաներն իրարից տարբերվում են։ Մեկը մյուսին նմանակելու խնդիր չունեն։ Կան մարդիկ, որոնք շատ համարձակ ու ոճային չեն, սակայն կերպարները հաջողված են, հատկապես, հաղորդավարների ու երգիչների առումով։ Դերասանների առումով ավելի քիչ»,– ասաց հաղորդավարուհին։
Ահա նրա եռյակը.
Արման Մարգարյան. բացի այն, որ նա բնատուր տղամարդկային գեղեցկություն ունի, իր ոճն էլ է շատ ճիշտ և համապատասխանում է իր արտաքին տեսքին։ Այդ ամենի համադրությունն իրեն դարձնում է ամենահմայիչ տղամարդկանցից մեկը։
Րաֆֆի Պետրոսյան. նա շատ յուրահատուկ է և՛ իր ներքին էությամբ, և՛ արտաքինով։ Իր արտաքինը շատ համապատասխան է իր ներաշխարհին։ Նա տարբերվում է իր առօրյա հագուստով, որում յուրահատուկ անխնամություն կա, բայց և շատ ոճային գիծ։ Նա այնպիսին է, ինչպիսին կա։ Ժամանակ առ ժամանակ կարող է այնպիսի ոճային ու շքեղ տեսք ունենալ, որ քեզ թվում է` ամսագրի շապիկից է, ինչպես ժամանակին ասում էինք։
Եսսայի Ալթունյան. տարիներ շարունակ անսահման հիանում եմ իր ոճով։ Տարիներ առաջ իր ոճը շատ համարձակ էր մեզ համար։ Այսօր արդեն գտնվել են մրցակիցներ, ամեն դեպքում նա անգերազանցելի ոճ ունի։ Իր մոտ ամեն ինչը հաշվարկած է։ Ցանկացած պահի ուղղակի փողոցում իրեն տեսնելիս էլ կարելի է նկատել, որ իր վրա ամեն դետալ մտածված է ու սուպերժամանակակից: