
Ղազախստանի ոստիկանության աշխատակիցը ոչ սթափ վիճակում Porsche Cayenne-ի ղեկին Աստանայում բախվել է երկրի նախագահ Նուսուլթան Նազարբաևի նստավայրի ցանկապատին: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Հունվարի 17-ին՝ ժամը 3:20-ին Աստանայում ոստիկանության ավագ լեյտենանտ Իմանբեկովը, գտնվելով ոչ սթափ վիճակում ՝վարելով Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենան՝ բախվել է «Ակ օրդա» նստավայրի ցանկապատին»,- ասված է տեղեկատվության մեջ: