24-ամյա Ջորջ Կոխը, ով աշխատել է Louis Vuitton և Paul Smith նորաձևության տների հետ, կալանավորվել է իր գործընկերոջը՝ Հարրի Ուզոկի, սպանության կասկածանքով: 25-ամյա պատանին, ով աշխատում էր որպես մոդել շատ հայտնի բրենդների համար՝ ներառյալ Zara-ն ու Mercedes-ը, հայտնաբերվել է մահացած արևմտյան Լոնդոնում, որտեղ նա բնակարան ուներ, հաղորդում է The Sun-ը:
Բացի այդ, Ջորջի տանը գտել են հարձակողական զենք, որը պահելու համար նույնպես նրան մեղադրանք է առաջադրվել:
Սպանություն կատարելու կասկածանքով կալանավորվել է 23-ամյա Ջոնաթան Օկիգբոն Կենտիշ քաղաքից:
Հարրին վերընթաց ապրող աստղ էր մոդելային բիզնեսում և աշխատում էր Premier Model Management լոնդոնյան թոփ գործակալությունում, որը սկիզբ էր դրել այնպիսի աստղերի կարիերային, ինչպիսիք են Նաոմի Քեմփբելլն ու Կլաուդիա Շիֆֆերը: Նա աշխատում էր որպես մոդել հանրահայտ բրենդների համար, ներառյալ՝ Everlane-ը և Bershka-ն:
Հենց որ Հարրիի մարմինը գտել էին ասֆալտի վրա, նրան անմիջապես հոսպիտալացրել էին: Պատանին ունեցել է դանակի բազմաթիվ վնասվածքներ, բժիշկներին չի հաջողվել փրկել պատանու կյանքը, նա մահացել է: Ողբերգությունից հետո ոստիկանությունը շրջափակել է մոտակա փողոցները և տեղացի բնակիչներին խնդրել դուրս չգալ իրենց տներից: