Երկու ընկերները, որոնք սպանել են անտունին մսի համար կիսաթրի ու ցանկապատից պոկած կտորի օգնությամբ, դատապարտվել են ցմահ ազատազրկման: Ալեքս Մաքդոնալդն ու Չարլի Ուայթը բանտում պետք է անցկացնեն համապատասխանաբար 18 և 16 տարի նախքան պայմանական վաղաժամկետ ազատման իրավունք ստանալը, հաղորդում է Mirror-ը:
19-ամյա ընկերները դաժան հարձակում են գործել Ռազվան Սիրբուի վրա, երբ նա քնած է եղել Մեյդսթոնի մոտ բնության արգելոցի իր վրանում: Ընդ որում, իրականացված բոլոր գազանությունները միայն մեկ նպատակ են հետապնդել՝ զվարճանալ: Ալեքսը 20 հարված է հասցրել փայտե ցանկապատի մի կտորով, Չարլին՝ յոթ անգամ՝ կիսաթրով: Իրենք՝ պատանիները, հերքել են իրենց մասնակցությունը սպանությանը, սակայն դատարանը, միևնույն է, նրանց մեղավոր է ճանաչել:
Չարլիի հետ խոսակցության ժամանակ Ալեքսը խոստովանել է, որ այդքան շատ հարվածներ է հասցրել զոհվածին, քանի որ դա զվարճալի էր: Բացի այդ, տեսահսկման խցիկներում երևում է, թե ինչպես են տղաները հետաքրքրված քննարկում կատարած սպանությունը, իսկ հետո այրում երրորդ մեղադրյալի՝ Ջիմմի Բաքլիի, արյունոտ տոլստովկան:
Ալեքսը պնդել է, որ հենց Ջիմմին է վերջ դրել անտունի կյանքին, իսկ ըստ Չարլիի, իրենց հանցակիցը փայտի կտոր է օգտագործել ինչպես բեյսբոլի մահակ, այլանդակելով զոհվածի գլուխը: Ի դեպ, ցածր IQ-ի պատճառով և հոգեբանների ու հոգեբույժների գնահատականից հետո 20-ամյա Ջիմմին անմեղսունակ է ճանաչվել:
Ընդհանուր առմամբ Ռազվանը ստացել է 28 վնասվածք, ներառյալ գլխի, դեմքի և կողոսկրերի բազմաթիվ կոտրվածքները: Դատավճռի հրապարակման ժամանակ Ալեքսը կռվել է ոստիկանների հետ և հայհոյել դատավորին:
Ռազվանը Մեծ Բրիտանիա է եկել Ռումինիայից 2016թ. հոկտեմբերին: Նա միակ երեխան է եղել, դաստիարակվել մոր ու տատի կողմից իր հայրենի Լասի քաղաքում: Նա ավարտել է դպրոցն ու հասարակական սննդի քոլեջը, սակայն մոր հետ վեճերի պատճառով նա ստիպված է եղել հեռանալ տնից, ու նա մնացել է փողոցում: Բարեգործական կազմակերպությունը նրան վրան է հատկացրել, որտեղ էլ նա բնակվել է: