Ինչո՞ւ է Ճվճվ Արոն Վարդենիսցի Լյովին կանչել իր հիվանդասենյակ. 1in.am
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ է Ճվճվ Արոն Վարդենիսցի Լյովին կանչել իր հիվանդասենյակ. 1in.am

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի ապակեպատ դահլիճում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց 2016 թվականի նոյեմբերի 13-ին Չարբախում՝ «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կատարված աղմկոտ սպանությունների գործով դատական քննությունը:

Ամբաստանյալի աթոռին երեք ամբաստանյալներ են՝ Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամ» մականունով, Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկ» մականունով, նաև՝ Արմեն Գասպարյանը, ով, ըստ մեղադրանքի, հանդիսանալով «Նորատուսցի Ալիկի» մտերիմը և մշտապես ուղեկցելով նրան, հաստատապես տեղեկացել է

«Նորատուսցի Ալիկի» օժանդակությամբ ու դրդչությամբ «Չարբախցի Գեղամի», Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված այլ անձանց կողմից, խմբի կազմում դիտավորությամբ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մասին, սակայն դրսևորել է հանցավոր անգործություն և նախապատրաստվող ծանր հանցագործության մասին դիտավորությամբ չի հայտնել իրավասու մարմիններին: Արմեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 335 հոդվածի 1-ին մասով: Մյուս երկու ամբաստանյալներին առաջադրված են ծանր մեղադրանքներ:

«Լիա» գեղեցկության սրահում կատարված «ռազբորկայի» արդյունքում 25-ամյա Գևորգ Ավետիսյանը՝ Պետրոս Իսրայելյանի բարեկամը, տեղում մահացել է: 38-ամյա Մուշեղ Մուշեղյանն ու 35-ամյա Արամ Պետրոսյանը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Մուշեղ Մուշեղյանը մահացել է:

Դատարանը դեռ վկաների հարցաքննության փուլում է: Հարցաքննվեց Լևոն Մեսրոպյանը՝ Վարդենիսցի Լյովը: Նա ասաց, թե ամբաստանյալներից՝ Պետրոս Իսրայելյանին՝ «Չարբախցի Գեղամին» ճանաչում է շուտվանից: 2016 թվականի հոկտեմբերին վկային զանգել է նրա ծանոթներից՝ Արոն, նույն ինքը՝ Ճվճվ Արոն, ասել է, թե պառկած է հիվանդանոցում: Վարդենիսցի Լյովը շտապել է նրան տեսակցության: Լյովի հետ է եղել նաև «Չարբախցի Գեղամը»: Ճվճվ Արոն Լյովին հարցրել է՝ ճանաչո՞ւմ է վարդենիսցի Վահագնին: Վկան ասաց, որ Վարդենիսը փոքր քաղաք է, ինքը հասկացել է, որ խոսքը Վահագն Մանուկյանի մասին է: Ճվճվ Արոն ասել է, թե այդ Վահագնը ժամանակին իրենից պարտքով գումար է վերցրել, 18 հազար դոլարը վերադարձրել է, մնացել է 2 հազար դոլարը: Քանի որ ինքը հիվանդանոցում է, իրեն գումար է պետք, Վահագնն այդ փողը պետք է վերադարձնի:

Վարդենիսցի Լյովն ասել է, թե կփոխանցի Վահագնին, «խնդիր չկա»: Երբ դուրս է եկել հիվանդասենյակից, իր հետևից դուրս է եկել նաև Մուշեղը՝ Մուշեղ Մուշեղյանը:

«Նրան էլ սովորական ճանաչում էի»,- ասաց վկան: Մուշեղն ասել է, թե Արոն հիվանդ է, նրան գումար է պետք, իսկ Վահագնի պարտքն էլ ոչ թե 2, այլ 20 հազար դոլար է: Վարդենիսցի Լյովը գնացել է Վարդենիս, բարեկամների միջոցով «խաբար է արել» Վահագն Մանուկյանին, որ Արոն պարտքը պահանջում է՝ «Գնա Արոյին տես՝ հիվանդանոցում պառկած ա»: Վկան ասաց, որ նոյեմբերի 13-ին գեղեցկության սրահի ներքնահարկում կատարվածից միայն գիտի, որ երկու հոգի մահացել են: Վկան նշեց.

«Ես ստեղ չէի, Ռուսաստանում էի, հիմա էլ հիվանդանոցում պառկած եմ, հիվանդանոցից եմ էկել»: Պատասխանելով հարցերին՝ վկան ասաց, որ ինքը «Չարբախցի Գեղամի» անուն-ազգանունը չգիտի: Վկան նշեց, որ տեղյակ չէ՝ դեպքից առաջ Վահագն Մանուկյանը «Չարբախցի Գեղամին» հանդիպե՞լ է, թե՞ ոչ. «Նա Արոյին պտի տենար…»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ 1in.am կայքում: