Վերաբնակեցմանն ուղղվող պետական միջոցներն ավելացել են. պետական նախարար
Advertisement 1000 x 90

Վերաբնակեցմանն ուղղվող պետական միջոցներն ավելացել են. պետական նախարար

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին, հունվարի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասել է ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով վերաբնակեցման և վերաբնակեցված բնակավայրերի զարգացման մասին լրագրողների հարցերին: Պետական նախարարն ընդգծել է նաև, որ շարունակվում են աշխատանքները Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղի զարգացման ուղղությամբ՝ որպես տեղական նշանակության կենտրոն և աշխատաշուկա։

«Սահմանադրական փոփոխություններից հետո՝ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունն այս տարվա ընթացքում տնօրինելու է ավելի մեծ բյուջետային միջոցներ, որոնք, նախագահի հանձնարարությամբ, ուղղվելու են նաև վերաբնակեցված համայնքների զարգացմանը,- նշել է պետական նախարարը։- Իշխանաձորից զատ՝ շինարարական աշխատանքներ ենք իրականացնելու նաև Քաշաթաղի շրջանի Կովսական և Միջնավան քաղաքներում, զարգացման ծրագրեր ունենք Հադրութի շրջանի Արաքսավան և Առաջամուղ արաքսամերձ գյուղերում։ Առաջիկայում նախատեսվում է Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի բնակարանային ֆոնդի մեծացում, ինչպես նաև՝ շրջանում նոր տնտեսական նախագծերի իրականացում մասնավոր ներդրումներով»։

artsakhpress.am