
Կեմերովոյի մարզի Անժերո-Սուդժենսկ քաղաքի բնակիչները սարսափազդու կադրեր են նկարել պատահարի վայրից: Ըստ life.ru-ի, ականատեսները հաղորդում են, որ 26-ամյա երիտասարդի սառցակալված դիակը գտել են Մ.Գորկու փ., 26 հասցեում:
Սառնամանիքին գտնվելու հետևանքով զոհվածի դիակը պատվել է սառույցով: Ըստ բնակիչների, շենքը հանրակացարան է, իսկ դրանից ոչ հեռու գտնվում է լեռնային տեխնիկումը, հաղորդում է vse42.ru ինֆորմացիոն պորտալը:
Դեռևս հայտնի չէ, թե ինչ պատճառով և ինչպես է զոհված տղամարդը տանիքից կախված մնացել: Առեղծվածային մահվան քննությամբ զբաղվում են իրավապահ մարմինները: