publicnow.com կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում՝ Գլենդել քաղաքի ոստիկանները հունվարի 14-ի կեսօրին ձերբակալել են առանց պետամարանիշի երթևեկող մեքենայի վարորդի: Պարզվել է՝ նա ծագումով հայ 42-ամյա բնակիչ Տիգրան Ջաբրելյանն է:
Մեքենայի խուզարկության ժամանակ 2 տրճանակ է հայտնաբերվել, որոնցից մեկը՝ գողացված:
Ջաբրելյանը դատապարտված է եղել և ձերբակալության պահին փորձաշրջան էր անցնում։ Նա ազատ է արձակվել գրավի դիմաց: