
Տավուշի մարզում ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Վիրավորվել է զինծառայող Ադիբեկ Միկոյանը: Նա Տավուշից տեղափոխվել է Երևան: Բարեբախտաբար, կյանքին վտանգ չի սպառնում»,-հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյանն ասաց նաև, որ իրավիճակը Տավուշում լարված չէ: « Ամեն օր էլ կրակում են, բայց լարված չի իրավիճակը»,-ասաց ՊՆ խոսնակը: