Սպանություն կազմակերպելու կասկածանքով ձերբակալվել է Ալավերդցի Վահագը. yerkir.am
Advertisement 1000 x 90

Սպանություն կազմակերպելու կասկածանքով ձերբակալվել է Ալավերդցի Վահագը. yerkir.am

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` այսօր առավոտյան ժամը 7:00-ի սահմաններում ձերբակալվել է անցած տարի սեպտեմբերին Թուֆենկյան հյուրանոցի բակում հրազենային վիրավորում ստացած Ալավերդիում հայտնի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը՝ Ալավերդցի Վահագը։

Yerkir.am-ի տեղեկություններով՝ Աբգարյանը կասկածվում է սպանություն կազմակերպելու մեջ:

Մեզ հետ հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեից հաստատեցին Աբգարյանի վիրավորվելու վերաբերյալ տեղեկությունը՝ նշելով որ նա ձերբակալվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում: