«Քիմ Քարդաշյանը ձեր ազգի պարծանքն է». Թինա Կանդելակին՝ հայերին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Քիմ Քարդաշյանը ձեր ազգի պարծանքն է». Թինա Կանդելակին՝ հայերին

Youtube-ում LIVE Трансляции ալիքում հայտնվել է տեսանյութ  Թինա Կանդելակիի մասնակցությամբ, որում հայկական արմատներ ունեցող վրացի հաղորդավարուհին խոսում  է ազգային պատկանելության մասին` նշելով, որ լավագույնները շատ ոլորտներում հենց հայ-վրացական ծագում ունեցողներն են: Թինան խոսել է նաև Instagram-ի մասին` նշելով, որ վրացիները սիրում են այն, բայց հայերն այնտեղ ավելի շատ են: Թինան կատակելով նշել է, որ այդ ամենը պայմանավորված է հայկական մաֆիայով:

Ըստ Թինայի` հայերն ավելի հարուստ են, քան վրացիները: Նշենք նաև, որ հաղոդավարուհին խոսել է նաև Քիմ Քարդաշյանի մասին.

«Քիմ Քարդաշյանը ձեր ազգի պարծանքն է։ Այժմ բոլորն իմացան, որ հայ կանայք գեղեցիկ են։ Առաջ մտածում էին, թե վրացուհիները հայուհիներից գեղեցիկ են»,- ասել է Թինան։

Հաղորդավարուհին անդրադարձել է նաև հայկական հնարամտությանը` ասելով, որ միայն հայերը կարող էին տոմս վաճառել  «Ֆորտ Բոյարի»  խաղի նկարահանումներին մասնակցելու համար:

«Ես մասնակցել եմ հայկական «Ֆորտ Բոյարի» նկարահանումներին, հանկարծ տեսնում եմ ինչ-որ մարդկանց։ Ասում էին, թե նրանք հայեր են, որ տոմս են գնել տեսնելու համար»,- պատմել է Թինան։

Հիշեցնենք,  որ Թինայի  հայրը վրացի Գիվի Կանդելակին է,  իսկ մայրը` Էլվիրա Ալավերդյանը, հայ է: