Ռուս հայտնի երգչուհի Պոլինա Գագարինան և նրա թիմը ելույթներից առաջ միշտ հայկական կոնֆետներ են ուտում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ռուս հայտնի երգչուհի Պոլինա Գագարինան և նրա թիմը ելույթներից առաջ միշտ հայկական կոնֆետներ են ուտում

Ռուս հայտնի երգչուհի Պոլինա Գագարինան Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել և նշել, որ ելույթներից առաջ երաժիշտների իր խումբը հայկական կոնֆետներ է ուտում:

«Ինչպե՞ս են ընթանում ձեր հետտոնական դիետաները: Կամքի ուժը բավականացնո՞ւմ է: Անկեղծ ասեմ` երբեմն սարսափելի քաղցրի կարիք եմ ունենում, մանավանդ, երբ նյարդայնանում ես ելույթներից առաջ: Օրինակ` իմ երաժիշտները միշտ նմանատիպ մի բան են պահում դիմահարդարման սենյակում: Վերջին շրջանում մեր խմբի հիթը պանդայի տեսքով հայկական կոնֆետներն են: 2 գնդիկ, և արդեն էնդորֆինի չափաբաժին»:

Պոլինան նշել է նաև, որ արդեն մտածում է համերգների կազմակերպման ժամանակ հայկական կոնֆետների առակայությունն իր պահանջների ցուցակում ընդգրկել:

asekose.am