Հայաստանի հրաձգության տարիքային հավաքականները մրցաշրջան 2018-ում կմեկնարկեն Մյունխենի միջազգային մրցաշարով: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:
Մյունխենում ատրճանակ զենքաձևում Հայաստանը կներկայացնի միայն մեկ հրաձիգ՝ Բենիկ Խլղաթյանը, իսկ հրացան զենքաձևում՝ Հրաչ Բաբայանը, Հայկ Բաբայանը, Նարեկ Ադամյանը, Մարիամ Միքայելյանն ու Ալլա Պողոսյանը:
Մրցաշարը կկայանա հունվարի 24-27-ը: