Մխիթարյանը լացակումած է եղել ՄՅՈՒ-ի մարզաբազայից հեռանալիս. armtimes.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մխիթարյանը լացակումած է եղել ՄՅՈՒ-ի մարզաբազայից հեռանալիս. armtimes.com

«Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շատ անտրամադիր է եղել թիմի «Քերինգթոն» մարզաբազայից հեռանալիս: Երեկ՝ հունվարի 17-ին, նա գնացել է մարզմանը, սակայն ըստ տեղեկությունների՝ չի մարզվել: Բրիտանական express.co.uk-ը նրա լուսանկարն է հրապարակել մարզումից հետո հետանալիս եւ նշել, որ ֆոտբոլիստը լացակումած է եղել:

Սպասվում է, որ առաջիկա ժամերի ընթացքում պաշտոնապես կհայտարարվի Մխիթարյանի՝ «Արսենալ» տեղափոխության մասին: Նա 4 տարվա պայմանագիր է կնքելու «զինագործների» հետ:

Մխիթայանը «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսի ՄՅՈՒ տեղափոխության գործարքի մի մաս է կազմելու: Բացի նրանից՝ «Յունայթեդը» լոնդոնցիներին նաեւ որոշակի գումար է տալու չիլիացուն ստանալու համար: Ընդհանուր առմամբ Սանչեսը «մանկունյանցիների» համար կարժենա մոտ 61 մլն եվրո:

armtimes.com