«Սարսափազդու արձանախումբը հովանավոր ունի ու հովանավորն ինքն ա» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Սարսափազդու արձանախումբը հովանավոր ունի ու հովանավորն ինքն ա»

Արայիկ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դեմագոգիան Հայաստանում վաղուց ազգային գաղափարախոսություն է:

Ամիսներ առաջ հասարակությանս «գեղագետ» անդամներն ընդվզում էին Բաբաջանյանի և Գարեգին Նժդեհի արձանների դեմ, ֆեյսբուքում ինքնահրկիզման ցցուն տեսարաններ էին, tv-ների քաղաքական շոուներում շուստրիացած գլուխները խարակիրիներ էին անում, Լինչի դատաստանի կոչեր էին հնչում քանդակագործների նկատմամբ, նույնիսկ դիվանագիտական սկանդալներ էին հասունանում, մեծանում էր արտագաղթը…

Հիմա բացվել է «Արարատ-73»-ի սարսափազդու արձանախումբը, ու… պարզվում է ուղղակի սքանչելագույն արվեստի գործ է, համարյա միքելանջելոյական Դավիթ, քանդակագործն էլ Ռոդենին կտանի ծով, ծարավ կբերի: Ֆեյսբուքը լուռ է, tv-ների գլուխները խառն են՝ ձայն չկա: Ինչո՞ւ: Որովհետև սարսափազդու արձանախումբը ՀՈՎԱՆԱՎՈՐ ունի ու ՀՈՎԱՆԱՎՈՐԸ ԻՆՔՆ Ա: Ու ի՞նչ իմանաս, թե ՀՈՎԱՆԱՎՈՐՆ էլ ու՞մ ԿՀՈՎԱՆԱՎՈՐԻ: Բա որ ուզենա քեզ ՀՈՎԱՆԱՎՈՐԵԼ:

Դժվա՞ր էր էս իշխանության համար ՀՈՎԱՆԱՎՈՐԻՆ խնդրել էդ Բաբաջանյանի ու Նժդեհի արձաններն էլ հովանավորեր, էդ պատմական մարդիկ էդքան չվարկաբեկվեին մի փոր հացի համար:

Հ.Գ. Շուտով բացվելու են «Արարատ 75», «Պարի պետական անսամբլ 84», «Թաթուլ Ալթունյանի անվան երգի պարի անսամբլ 75», «Մերգելյան ինստիտուտ 88», «Հրազդանմաշ 72» արձանախմբերը»:

ararat-73-1