Մխիթարյանի աշխատավարձը խնդիր չէ. Ռայոլան մեկնել է Լոնդոն`գործարքի մանրամասները քննարկելու. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Մխիթարյանի աշխատավարձը խնդիր չէ. Ռայոլան մեկնել է Լոնդոն`գործարքի մանրամասները քննարկելու. armeniasputnik.am

Մինո Ռայոլան ժամանել է Լոնդոն` Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ համար։

Մինո Ռայոլան մեկնել է Լոնդոն, որպեսզի ավարտին հասցնի «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի «Արսենալ» տեղափոխվելու գործարքը, հաղորդում է The Sun–ը։

Իր հերթին, հինգշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսում «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել է, որ Մխիթարյանի աշխատավարձը խնդիր չի դառնա։

«Ահա ինչպես եմ դա հասկանում։ Ինձ դուր է գալիս ֆուտբոլիստը, աշխատավարձը խոչընդոտ չի դառնա», – ասել է նա։

Հաղորդվում է, որ իտալացի գործակալը մտադիր է քննարկել Մխիթարյանի պայմանագրի մանրամասները։ Բանակցությունները շարունակվում են և մոտ են ավարտին։

Նախօրեին բրիտանական ԶԼՄ–ները հաղորդել են, որ Հենրիխը քննարկել է անհատական պայմանագրի պայմանները` համաձայնելով տեղափոխվել «Արսենալ»։

Նախնական տվյալներով` Մխիթարյանը «Արսենալում» կստանա շաբաթական 130 հազար ֆունտ ստեռլինգ` գումարած բոնուսները։ Պայմանագիրը ստորագրվում է չորս տարի ժամկետով։

armeniasputnik.am