Շախմատի Հայաստանի կանանց առաջնության վեցերորդ տուրից հետո պահպանվում է երկիշխանությունը,գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Մարիա Կուրսովան և Աննա Սարգսյանն իրենց պարտիաները ոչ-ոքի են ավարտել և շարունակում են կիսել 1-2-րդ տեղերը:
Վեցերորդ տուրի արդյունքները.
Նարե Առաքելյան-Մարիամ Մկրտչյան՝ 1:0, Աննա Խաչատրյան-Լիլիթ Գալոյան, Սոնա Ասատրյան-Աննա Սարգսյան, Մարիա Գևորգյան-Սուսաննա Գաբոյան, Մարիա Կորսովա-Սիրանուշ Ղուկասյան՝ ոչ-ոքի:
Մրցաշարային աղյուսակ.
Սարգսյան, Կուրսովա՝ 5-ական, Գալոյան, Առաքելյան՝ 3.5-ական, Ղուկասյան՝ 3, Մկրտչյան, Գաբոյան, Գևորգյան՝ 2.5-ական, Ասատրյան՝ 1.5, Խաչատրյան՝ 1:
Յոթերորդ տուրում միմյանց հետ կխաղան Մկրտչյան-Խաչատրյան, Ղուկասյան-Առաքելյան, Գաբոյան-Կուրսովա, Սարգսյան-Գևորգյան, Գալոյան-Ասատրյան զույգերը:
armsport.am