ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին շատ լեգենդներ կան, բայց թե որն է իրական, ոչ ոք չգիտի: Բոլորը հետաքրքրվում են, թե ինչքան գումար կա նրա բանկային հաշվում, Ալինա Կաբաևան նրա կինն է, թե ոչ: Սրանցից ոչ մեկը ո՛չ կարող ենք հերքել, ո՛չ էլ հաստատել: Բայց այսօր խոսքը սրա մասին չի լինելու: Չնայած որ նա աշխարհի ամենահզոր երկրի նախագահն է, նա դեռ մնում է սովորական մարդ, մեզ նման նա էլ ունեցել է մանկություն, ունեցել է վախեր, երազանքներ: Անկասկած, կան փաստեր, որ ձեզ շատ կզարմացնեն:
Իր ամբողջ կյանքի ընթացքում նա միայն մեկ ընկեր է ունեցել: Նրանք հանդիպել են համալսարանում, երկուսն էլ շատ լավ են սովորել: Այդ ժամանակ Պուտինն արդեն սպորտով էր զբաղվում: Նա որոշեց իր ընկերոջը օգնել և համոզեց նրան սպորտով զբաղվել: Սակայն տղան չկարողացավ զբաղվել սպորտով և մեջքի ջարդվածքից մահացավ: Վլադիմիրն ընկերոջ մահից հետո մեծ սթրես է տարել:
Պուտինը սև գոտի է ստացել 18 տարեկանում: 1999թ. Պուտինը գիրք է հրատարակել ընկերների հետ՝ «Սովորում ենք ձյուդո Վլադիմիր Պուտինի հետ»:
1. Պուտինի միակ բացասական կողմն այն է, որ նա սիրում է ուշանալ: Նախագահը ստիպում է սպասեցնել բոլորին՝ անկախ պաշտոնից:
2. Եթե Պուտինի հետ հարաբերությունները լարված են մարդկանց հետ, նույնը չես կարող ասել կենդանիների մասին: Պուտինի թուլություններից են կենդանիները: Նա տանը 4 շուն ունի:
3. Պուտինը համացանցում էջ չունի՝ ո՛չ Թվիթերում, ո՛չ Ֆեյսբուքում:
4. Նա ինֆորմացիայի պակաս չունի: Ամեն օր նրան անվտանգության աշխատողները տալիս են չափազանց շատ ինֆորմացիա:
5. Պուտինի պապը եղել է շեֆ խոհարար: Նրա պապը նույնիսկ պատրաստել է Լենինի և Ստալինի համար:
6. Նա էքստրիմ սիրող մարդ է: 2014թ. Սոչիում տեղի է ունեցել «Ֆորմուլա-1»-ի առաջնությունը, որն էլ հենց առաջինը փորձարկել է Պուտինը:
7. Նա դեռ մանկուց էր սիրում խառնվել ինչ-որ լրտեսական գործերի մեջ:
8. Պարզվում է, որ նա բավականին հաջողակ է: 1974թ. լոտոյի միջոցով շահեց Զապոռոժեց:
9. Նա սովորություն ունի պաշտոնական հանդիպումների ժամանակ խոսելու ժարգոնով:
10. Այն մարդիկ, ովքեր նրան մոտ են, ասում են, որ նա շատ փակ մարդ է: