ՌԴ մայրաքաղաքային դատարանը կալանավորել է Չելյաբինսկի մարզի մի բնակչուհու, ով իր ծանոթ կնոջ հետ միասին պատրաստվում էր 1,5 մլն ռուբլով վաճառել իր 13-ամյա դստեր անմեղությունը:
Ռուսաստանի ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները ջրային տրանսպորտում Ռուսաստանի ՆԳՆ գծային բաժնի, Ռուսաստանի ՆԳՆ Կենտրոնական դաշնային օկրուգի տրանսպորտի վարչության աշխատակիցների հետ համատեղ ձերբակալել են երկու կասկածյալների, ովքեր փորձում էին վաճառել մանկահասակ աղջկան՝ սեքսուալ բնույթի ծառայություններ մատուցելու համար, ըստ life.ru-ի, հաղորդել է ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը:
Ինչպես պարզել է քննությունը, 35-ամյա կինը Ցանցում պոռնոռեսուրսներում տեղադրում էր տեղեկատվություն առ այն, որ պատրաստ է վաճառել մանկահասակ դստեր անմեղությունը: Գնորդների դերում հանդես են եկել ՆԳՆ օպերատիվ աշխատակիցները, ովքեր մայրաքաղաքային ռեստորաններից մեկում դրամական միջոցներ են փոխանցել կանանց: Դրանից հետո նրանք չարագործ կանանց ձերբակալել են՝ հանցանք գործելիս:
Ներկայումս ֆիգուրանտ կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մանկահասակ աղջիկը բուժհաստատությունում է տեղավորվել, ճշտել է Իրինա Վոլկը: