Երբ ես 18 տարեկան էի… չէի պատկերացնում, որ կյանքն այսպիսին է:
Գեղեցիկն ինձ համար… այն զգացուﬓ է, երբ իմ սիրո դիմաց ես կրկնակի սիրվում եմ:
Լրագրությունն այսօր… կարևոր առաքելություն է:
Եթե լրագրող չդառնայի, ապա… այնուաﬔնայնիվ ﬕշտ կերազեի լրագրող լինելու մասին:
Հայաստանում հնարավոր է… աﬔն բան, պարզապես պետք է դուրս գալ սահմանափակուﬓերից:
Կնոջ արտաքինը… մայրիկիս կերպարն է:
Գուցե չհավատաք, բայց… եթերային կերպարս առնչություն չունի իրական կերպարիս հետ:
Կուզեի ինձ էլ չհարցնեն… այն մասին, ինչն իրենց չի վերաբերում և ի սկզբանե չի վերաբերել:
Գեղեցիկ լինելը… դեռ ոչինչ չի նշանակում, եթե չունես ներքին և արտաքին գրավչություն:
Սիրելը աﬔնադժվար բանն է… ոչ համաձայն չեմ, սիրելը դժվար չէ, դժվարը՝ սխալ մարդու սիրելն է:
Հարցազրույց վարելիս ես ﬕշտ աշխատում եմ… չանցնել էթիկայի սահմաններն ու չձանձրացնել:
Երբ ինձ քննադատում են, ես… այնուաﬔնայնիվ չեմ փոխվում:
Երևանը… իմ քաղաքն է, քաղաք որը չեմ ցանկանա երբեք լքել:
Եվ այնուաﬔնայնիվ… ես ծնվել եմ սիրելու առաքելությամբ:
Ինձ համար աﬔնից կարևոր բանը… ընտանիքն է:
Ես երբեք… նման սեր չեմ զգացել:
Աﬔնաշատը ջղայնանում եմ, երբ… վստահ լինելով իմ ճշմարտացիության վրա` ինձ փորձում են հակառակն ապացուցել:
Օրվա աﬔնասիրելի պահը… ընտանիքիս հետ ժամանակ անցկացնելն է. դա ինձ համար և՛ լավագույն
Անկեղծությունը… խելացի անկեղծությունը լավագույն քաղաքականությունն է:
Կնոջ ﬔջ արհեստականությունը… վերացնում է անհատականությունը
Ինձ ինքս իմ ﬔջ աﬔնաշատը դուր է գալիս… որ երբեք չեմ իջեցնում իմ «ստանդարտները», որպեսզի հարմարեցնեմ դրանք նրանց հետ, ովքեր հրաժարվում են իրենցը բարձրացնելուց:
Ինձ բնորոշող բառերն են… նպատակասլացություն, ճարպկություն և լավատեսություն:
Ամուսինս… ոչ ﬕայն իմ շարունակությունն է, այլ նաև իմ շարժիչ ուժն է, և սրանով աﬔն բան ասված է:
Ես Անահիտ Հարությունյանն եմ, ես… երջանիկ եմ, նույնիսկ, եթե դա ոմանց դուր չի գալիս:
Զրուցեց Շուշան Կարապետյանը