Մեծ Բրիտանիայում պատգամավորը քնել է Brexit-ի շուրջ քննարկումների ժամանակ (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Մեծ Բրիտանիայում պատգամավորը քնել է Brexit-ի շուրջ քննարկումների ժամանակ

Պահպանողական կուսակցությունից պատգամավոր Դեսմոնդ Սվեյնը քնել է ուղիղ եթերով հեռարձակվող քննարկումների ժամանակ: Միջադեպի տեսանյութը հրապարակել է Sky News հեռուստաալիքը: Տեսանյութի կադրերում երևում է, թե ինչպես է Սվեյնը ննջում խորհրդարանի անդամ Քեն Քլարքի միալար խոսքի ներքո, որը ներկայացնում էր Brexit-ի վերաբերյալ զեկույցը: Այն պահին, երբ գործընկերը հերթական անգամ բարձրացրել է ձայնը, պահպանողականն արթնացել է և տեսք է ընդունել, թե ելույթն ուշադիր լսում է: Ցանցի օգտատերերն իրենց մեկնաբանություններում նշել են, որ պատահածի մեջ զարմանալի ոչինչ չկա, քանի որ խորհրդարանում հնչող ճառերը բոլորին էլ կարող են հոգնեցնել: Ոմանք, այնուամենայնիվ, Սվեյնին քննադատել են և ընդգծել, որ պատգամավորը չափազանց շատ փող է ստանում, որպեսզի իրեն թույլ տա քնել աշխատավայրում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



Նման նյութեր