Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Արմեն Սարգսյանին եւ առաջարկել նրան՝ դառնալ ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու՝ ՀՀԿ-ի կողմից։
Արմեն Սարգսյանը ծնվել է 1953թ. հունիսի 23-ին, Երեւանում։
Ամուսնացած է, ունի երկու որդի, երեք թոռ:
Նրա կինը՝ Նունե Սարգսյանը, նախկին լրագրող է, այժմ էլ՝ հեքիաթագիր։ Հենց ամուսինն է նրան համոզել հեքիաթներ գրել։
Ամուսինները ծանոթացել են դպրոցում, երբ Նունեն 14 տարեկան էր, իսկ Արմենը՝ 15։ «Նա իմ առաջին ու միակն սերն է»,- Daily Mail-ին տված հարցազրույցում անկեղծացել է Նունե Սարգսյանը։
«Արմենը մեր դպրոցի լավագույն աշակերտն էր, իսկ ես՝ լավագույն դերասանուհին։ Մենք ներկայացնում էինք Շեքսպիր ու Ջորջ Բեռնարդ Շոու անգլերենով, քանի որ անգլերեն սովորելը կոմունիստական կրթության մի մասն էր, դեռ այն ժամանակ, ինձ հասնում էր ներկայացման հիմնական հատվածքները։ Սրա պատճառով տղաները վազում էին իմ ետևից, սակայն ես միշտ ասում էի «ոչ»։ Արմենը հետաքրքրվեց ու մտածեց, թե ով է այս աղջիկը, որ մերժում է բոլոր տղաներին»,-պատմել է Նունե Սարգսյանը։
Նունե և Արմեն Սարգսյանները դպրոցական տարիքում մասնակցել են «Երիտասարդ կոմունիստների» կոնֆերանսին, որը շատ ձանձրալի է եղել ու Նունեն Արմենին ու մի քանի այլ աշակերտների հրավիրել է իրենց տուն։ Արմենը տպավորվել է Նունեի հայրիկի գրադարանով, ով լրագրող էր։ Արմենը խնդրել է գիրք վերցնել գրադարանից, ինչը դեմ էր կանոններին, քանի որ հայրը չէր սիրում գրքեր տալ ուրիշներին։
Նունեն, վախենալով հոր բարկությունից, որ Արմենը կարող է վերցրած գիրքը չվերադարձնել, դպրոցում գտել է նրան, որպեսզի հետ վերադարձնի գիրքը։
«Ահա այսպես սկսվեց մեր ընկերությունը»,-ասել է Նունեն։
Դպրոցն ավարտելուց հետո նրանք ընդունվել են համալսարան, Արմենը՝ ֆիզիկայի ֆակուլտետ, իսկ Նունեն՝ լեզուների։ Ավարտելուց հետո Արմենին առաջարկվում է պաշտոն Քեմբրիջի համալսարանում։
«Նրան տարբեր համալսարաններից հրավիրել էին 13 անգամ՝ մինչև կոմունիստները թույլ տվեցին»,-ասել է Նունեն։
1984թ․-ին երբ Արմենն արդեն ժամանել էր Մեծ Բրիտանիա, նա և Նունեն արդեն ամուսնացած էին ու ունեին 2 որդի՝ այժմ արդեն 38-ամյա Վարդանն ու 34-ամյա Հայկը։ Նունեն նշել է, որ գիտնականների կանանց չէր թույլատրվում ամուսինների հետ մեկնել արտերկիր։ Մոսկվան թույլ է տվել այցելել ամուսնուն 1985թ․-ին՝ միայն 1 ամսով։