Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տրանսֆերի մասին նորությունները. LIVE (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տրանսֆերի մասին նորությունները. LIVE

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է անգլիական մեկ այլ ակումբ` Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվելուն:

«ArmSport.am»-ն իր ընթերցողներին է ներկայացնում տրանսֆերային վերջին թարմացումները հայ ֆուտբոլիստի տեղափոխության հետ կապված.

23:05. Մխիթարյանը թիմակիցներին հրաժեշտ տալուց հետո ուղևորվել է Լոնդոն, որտեղ հանդիպելու է իր գործակալ Մինո Ռայոլայի հետ,- գրում է «Daily Mail»-ը:

21:24. «Express»-ը հայտնում է, որ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած վերջին մարզումից հետո հրաժեշտ է տվել թիմակիցներին և չի կարողացել զսպել արցունքները:

21:04. Youtube-ում տեսանյութեր են հայտնվում, որոնք «բարի գալուստ» են մաղթում Հենրիխ Մխիթարյանին «Արսենալում»: Տեսանյութերից մեկում ներկայացված է Մխիթարյանի ուժը` «FIFA» ֆուտբոլային սիմուլյատորի բոլոր թողարկումներում և թարմացումներում:

20:00. «The Telegraph»-ը եզրակացնում է, որ Հենրիխ Մխիթարյանն «Արսենալում» հանդես է գալու Ալեքսիս Սանչեսի դիրքում` հարձակման ձախ եզրում:

18:11. «Sky Sports»-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ Սանչեսի տեղափոխությունը կայացած է և այժմ հերթը Մխիթարյանինն է, ով պետք է համաձայնության հասնի «Արսենալի» հետ:

17:43 «Տեղյակ չեմ, թե արդյոք Սանչեսի տեղափոխությունը կախված է Մխիթարյանից: Մարդիկ մտածում են, որ բանակցությունների ժամանակ մարզիչները մեծ դեր են խաղում, սակայն ես հանգիստ սպասում եմ նորությունների, ոչ ավելին»-,ասել է Մոուրինյուն մամուլի ասուլիսի ժամանակ:

17:28 «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն «Բարնլիի» հետ խաղից առաջ մամուլի ասուլիս է տալիս, որտեղ խոսել է նաև Սանչեսի ու Մխիթարյանի տեղափոխության մասին.

«Այս պահին Սանչեսն «Արսենալի» խաղացող է, իսկ Մխիթարյանը դեռևս ոչ մի տեղ չի գնում: Ցանկանում եմ կենտրոնանալ վաղվա խաղի վրա:

Մխիթարյանը չի լինի թիմի հայտացուցակում, սակայն գտնվում է լավ մարզավիճակում, ինչպես մյուսները»,- ասել է Մոուրինյուն:

16:00. «BBC»-ի լրագրող Դևիդ Օրնսթեյնը «Թվիթերում» գրառում է կատարել` հայտնելով, որ այսօր Սանչես-Մխիթարյան փոխանակման շուրջ որևէ զարգացում պետք չէ ակնկալել.

«Այսօր Ալեքսիսի և Մխիթարյանի վերաբերյալ որևէ իրադարձություն չի սպասվում: Դեռ պետք է համաձայնության գալ, քանի որ Մխիթարյանի գործարքի հարցում որևէ առաջընթաց չկա: «Արսենալը» հույս ունի, որ կավելացվի նաև Օբամեյանգը: Բանակցությունները շարունակվում են: Մալկոմի հետ ամեն ինչ վերջացած է. բանակցություններ եղել են, բայց արդյունքում ֆուտբոլիստին չափազանց անփորձ են համարել»:

Ամբողջուսյամբ՝ armsport.am