Ինչպես գիտենք՝ Սուպեր Սաքոյի և Սպիտակցի Հայկոյի կատարմամբ «Մի գնա» երգը իր ռեկորդային դիտումներով մեծ հանրաճանաչություն բերեց այս երգիչներին հատկապես հարևան Թուրքիայում:
Արդեն միջազգային ճանաչում ձեռք բերած երգը ռեմիքս տարբերակով կրկին հիթ է դարձել, սակայն այս անգամ Սուպեր Սաքոյի ու ֆրանսիացի հայտնի երգիչ, երգահան և ռեփեր Maître Gims-ի (Մետր Գիմս) կատարմամբ:
Այն 1 օրում ապահովել է 500.000-ից ավելի դիտում: Երգի այս կարճ ժամանակում ձեռք բերած հաջողությունից դատելով՝ կարող ենք վստահաբար ասել, որ այն կարժանանա նախորդ կատարման փառքին և ձեռք կբերի ռեկորդային դիտումներ: