Վովա Գասպարյանը կայացրեց որոշումը. lragir.am
Advertisement 1000 x 90

Վովա Գասպարյանը կայացրեց որոշումը. lragir.am

Ոստիկանության կոլեգիայի նիստում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խոսել է կառավարման նոր կարգի անցնելու պայմաններում ոստիկանության խնդիրների ու կադրային փոփոխությունների մասին։

«Կարծում եմ՝ կլինեն մարդիկ, ովքեր կհասկանան, որ իրենց աշխատաոճը համահունչ չէ մեր զարգացման պրոցեսներին, իրենք դիմում կգրեն կգնան։ Էն էներգիան, էն աշխատուժը, որ մենք ծախսում ենք էն մարդկանց վրա, որոնք կերպարանափոխվել, ձեւափոխվել, բարեփոխվել չեն կարողանում, կարծրացած բաներ կան մեջները, կարծում եմ՝ այդ էներգիան, որ ծախսենք երիտասարդ կադրերի վրա, ավելի արդյունավետ կաշխատենք, ժամանակն է, որ հինը հիմնովին մաքրվի», ասել է նա։

Ոստիկանապետն այսպիսով փորձում է իր ղեկավարած կառույցը ներդաշնակել իշխող համակարգի ներկայիս վերափոխումներին: Դրանց «բաժանարար գիծը» հինն ու նորն է, որն ըստ էության բովանդակային փոփոխություններ չի ենթադրում, այլ միայն իշխող վերնախավի որոշակի ռոտացիա եւ դրական սպասումների ռեժիմ:

Պատահական չէ, որ Վովա Գասպարյանն էլ իր համակարգում խոսում է ոչ թե իրավական չափանիշներով, այլ հնից ազատվելու մասին:

Ոստիկանությունը վերջին մեկ-երկու տարիներին ուժգին հարվածներ ստացավ, որի մեկնարկը ՊՊԾ գնդի շուրջ ծավալվող իրադարձություններն էին: Այդ իրադարձությունները նկատելի օգտագործվեցին իշխանության տրանսֆորմացիայի շրջանում ոստիկանությանը հանրությունից լիովին կտրելու եւ իշխող համակարգի շահերին ենթարկելու համար: Ինքը ոստիկանապետը դրանցից հետո կարծես թե դադարեցրեց հանրության հետ անմիջական շփումները, չկային նախկին արտիստիզմն ու դրայվը:

Ոստիկանությանը լուրջ հարված էին նաեւ վերջին շրջանում Հայաստանում կատարված աղմկոտ հանցագործությունները, որոնց արդյունքում այդ կառույցը հայտնվեց քննադատությունների թիրախում: Ընդ որում, նաեւ իրավապահ այլ կառույցների կողմից, որոնք ոստիկանությանն անթաքույց մեղադրում են նախաքննությանը խոչընդոտելու եւ այլնի մեջ:

Ամբողջությամբ՝  lragir.am կայքում:

 

 



Նման նյութեր