Մարսի հյուսիսային կիսագնդում Deuteronilus Mensae շրջանը կարող է հարմար վայր լինել մարդկանց առաջին արշավախմբի համար, քանի որ այդ շրջանում կա ավելի մեծ քանակությամբ ջրային սառույց: Հետազոտողները վստահություն են հայտնել, որ հենց այդ շրջանում հնարավոր է հայտնաբերել այլմոլորակային կյանք: Որոշված վայրի շառավիղը կազմում է շուրջ 100 կիլոմետր:
NASA-ն ավելի վաղ բազմիցս հայտարարել է մարդկանց Մարս ուղարկելու մտադրության մասին: Մասնավորապես, NASA-ն պլանավորում է կարմիր մոլորակ տիեզերագնացներ ուղարկել 2030-ական թվականներին, իսկ ամերիկյան SpaceX ընկերությունը մտադիր է մարդկանց Մարս ուղարկել մինչև 2024 թվականը: Այդ մասին հայտնում է TASS-ը: