Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որը նախատեսում է փոփոխություններ «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում:
Ըստ այդ նախագծի սահմանվում է, որ այսուհետ Անվտանգության խորհուրդը ՀՀ նախագահի փոխարեն ղեկավարելու է ՀՀ վարչապետը, որը Սահմանադրական փոփոխություններով պայմանավորված, երկրի թիվ մեկ պաշտոնյան է լինելու։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դա պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով: Նախագծի համաձայն՝ Անվտանգության խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները, վարչապետի առաջարկությամբ կարող է քննարկել ՀՀ անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր:
Անվտանգության խորհրդի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով եւ «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Անվտանգության խորհուրդը պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով ընդունում է որոշումներ, իսկ իր իրավասության մեջ մտնող այլ հարցերով՝ խորհրդատվական բնույթի որոշումներ:
Նոր կարգավորումներն ուժի մեկ կմտնեն ապրիլի 9-ից, երբ գորչծող նախագահը վայր դնի իր լիազորությունները։ Սակայն մինչ այդ օրինագիծը դեռ պետք է ընդունվի Ազգային ժողովի կողմից՝ երկու ընթերցմամբ։