UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոնական գոտու համար կմենամարտեն Խաբիբ Նուրմագոմեդովը և Տոնի Ֆերգյուսոնը:
Նախկին չեմպիոն Կոնոր Մակգրեգորը զրկվել է տիտղոսից, քանի որ 2016 թվականի նոյեմբերից չի մասնակցել գոտու պաշտպանությանը:
«Ասել եմ, որ մենամարտի հաղթողը կլինի անկասկած չեմպիոն: Կոնորը չի որոշել, թե երբ է վերադառնալու: Դա արդեն շարունակվում է երկու տարի, սակայն քաշային կարգը պետք է առաջ գնա»,- ասել է UFC-ի նախագահ Դեյն Ուայթը:
Նուրմագոմեդով-Ֆերգյուսոն մենամարտը կկայանա ապրիլի 7-ին:
armsport.am