Վենգերը Մխիթարյանի տրանսֆերի մասին. Հենրիխը լիարժեք ֆուտբոլիստ է
Advertisement 1000 x 90

Վենգերը Մխիթարյանի տրանսֆերի մասին. Հենրիխը լիարժեք ֆուտբոլիստ է

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության մասին:

«Հենրիխը լիարժեք ֆուտբոլիստ է: Նա պահեր է ստեղծում, լավ պաշտպանվում, կարողանում է տարածություններ հաղթահարել և շատ նվիրյալ ֆուտբոլիստ է: Կարող եմ ասել, որ նա այն ֆուտբոլիստն է, ով ունի հնարավոր բոլոր որակները»,- Վենգերի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ «Արսենալը» պաշտոնապես հաստատել էր 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը:

armsport.am