Հունա–հռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը սեր է խոստովանել հայերին ու Հայաստանին։
Հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի ներկայացուցիչ, օլիմպիական չեմպիոն Միհրան Հարությունյանը Instagram-ի իր բաժանորդների համար լուսանկար է հրապարկել Ռիո Դե Ժանեյրոյում կայացած օլիմպիադայից։
«Հայ լինելն ինձ համար վսեմություն է։ Պաշտում եմ կրոնս, ժողովրդիս ու երկիրս»,- լուսանկարին կից գրել է նա։
Միհրան Հարությունյանը հիրավի ժողովրդական չեմպիոն դարձավ, երբ Ռիոյի օլիմպիադայում անարդար մրցավարության պատճառով զրկվեց ոսկե մեդալից։ Նշենք, որ այդ ժամանակ Միհրանը ելույթ էր ունենում ուսի վնասվածքով: